Տնտեսություն

Երևանն ու Մոսկվան քննարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումներ կազմակերպելու հարցը. Օվերչուկ

2 րոպեի ընթերցում

Երևանն ու Մոսկվան քննարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումներ կազմակերպելու հարցը. Օվերչուկ

Երևանն ու Մոսկվան քննարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ կազմակերպելու հարցը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Ինտերֆաքս-ը, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է  Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։  

«Խոսքը գնում է Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի տարածքով հետադարձ բեռնափոխադրում ապահովելու մասին։ Սրանք առաջընթացներ են, որոնք վերջերս անհավանական էին թվում»,-նշել է ՌԴ փոխվարչապետը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանն արդեն իսկ Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով հացահատիկ է արտահանել Հայաստան։ 

ՌԴ փոխվարչապետն ասել է նաև, որ Ռուսաստանը նախատեսում է բացի հացահատիկից, Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան արտահանել պարարտանյութեր։

«Վերջերս տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն՝ մենք ունեցանք ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը, որն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով մտավ Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում և Հայաստանի ու Ադրբեջանի անկախության սկզբից ի վեր առաջին անգամ այդ երթուղով անցավ հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը։ Դա ռուսական հացահատիկն էր։ Դրանից հետո եղավ ղազախական հացահատիկի մատակարարումը։ Մենք նաև քննարկում ենք այս գիծը այլ տեսակի բեռներով, պարարտանյութերով բեռնելու հնարավորությունը», - ասել է Օվերչուկը։    

Նա նաև հիշեցրել է, որ օրեր առաջ Ադրբեջանից Հայաստան է ժամանել  նավթամթերք տեղափոխող գնացք։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում