Աշխարհ

Ճապոնիան 2025 թվականի արդյունքներով կսահմանի ծնելիության հակառեկորդ վերջին 126 տարվա համար. Asahi

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան 2025 թվականի արդյունքներով կսահմանի ծնելիության հակառեկորդ վերջին 126 տարվա համար. Asahi

Ճապոնիայում ծնելիությունը 2025 թվականի արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կլինի ռեկորդային ցածր մակարդակում 1899 թվականից ի վեր, երբ սկսել են վարել նման վիճակագրություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Asahi թերթը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները վիճակագրական տվյալների հիման վրա:

Ակնկալվում է, որ սա նոր հակառեկորդ կլինի վերջին 10 հաջորդական տարիների ընթացքում։

Պարբերականի կանխատեսման համաձայն՝ 2025 թվականին ծնված երեխաների թիվը կլինի 667 500-ի մակարդակում՝ 2024 թվականի 686 100-ի դիմաց: Այդ կանխատեսումը հաշվի է առնում միայն այն երեխաներին, որոնք ծնվում են Ճապոնիայի քաղաքացիներից: 2025 թվականի պաշտոնական վիճակագրությունը սպասվում է հունիսին, իսկ փետրվարին կհրապարակվեն նախնական տվյալները, որոնք ներառում են տեղեկատվություն երկրում բնակվող օտարերկրացիների մասին:

Ժողովրդագրական իրավիճակը զարգանում է զգալիորեն ավելի վատ, քան կանխատեսումները, որոնք ավելի վաղ հրապարակել էր Ազգաբնակչության և սոցիալական ապահովության հետազոտությունների ազգային ինստիտուտը: Այսպես, 2023 թվականին 2025 թվականի միջին կանխատեսումը ենթադրում էր 749 000 երեխայի ծնունդ: Asahi թերթի կողմից բերված գնահատումը զգալիորեն ցածր է նույնիսկ հոռետեսական սցենարից, որը ենթադրում էր 681 000 երեխայի ծնունդ: 

Վերջին տարիներին Ճապոնիայում արձանագրվում է ռեկորդային ցածր ծնելիություն, որն ուղեկցվում է հասարակության ծերացման միտումով: Դա հանգեցնում է աշխատունակ բնակչության կրճատման և աշխատուժի պակասի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում