Ռազմական

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Հանդիպմանը ներկա է եղել նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

Գեներալ-լեյտենանտ
Էդվարդ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերը պահեստազորայինների պատրաստության շարունակական կատարելագործման առումով՝ շնորհակալություն հայտնելով հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավվելու, հերթապահության ընթացքում ցուցաբերած աչալրջության և կարգապահության համար։ 

Հանդիպման ավարտին Էդվարդ Ասրյանը հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է արժեքավոր նվերներով։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում