Հայաստան

Երևանում կհիմնանորոգվի ավելի քան մեկ տասնյակ մանկապարտեզ

1 րոպեի ընթերցում

Երևանում կհիմնանորոգվի ավելի քան մեկ տասնյակ մանկապարտեզ

Երևանի նախադպրոցական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման համար գալիք տարվա բյուջեով նախատեսվել է 9 միլիարդ 941 միլիոն դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու դեկտեմբերի 23-ի նիստում քննարկման ներկայացված 2026 թվականի բյուջեի նախագծով այդ գումարից 1 մլրդ 804 մլն  դրամը կհատկացվի համայնքի միջոցներից, իսկ 8 մլրդ 137 մլն դրամը Երևանի էներգաարդյունավետության երկրորդ վարկադրամաշնորհային ծրագրով։ Վարկադրամաշնորհային միջոցներով նախատեսվում է մեկնարկել 13 մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները, իսկ համայնքային միջոցներով՝ Ծարավ Աղբյուր փողոցում տեղակապման և նոր մասնաշենքի կառուցման, Արաբկիր 24 հին մասնաշենքի քանդման և նոր տիպային մանկապարտեզի կառուցման և Խարբերդում նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

Նախատեսվում է բարեկարգել Կենտրոն վարչական շրջանի հ.164, Նոր Նորք վարչական շրջանի հ.99 և հ.104, Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի հ.95, Աջափնյակ վարչական շրջանի թիվ 44, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ.97 մանկապարտեզների բակային տարածքները, ինչպես նաև իրականացնել 12 վարչական շրջանների մանկապարտեզներում հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքներ:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում