Առողջապահության նախարարությունն անդրադարձել է առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ քաղաքացիներից ստացած հարցերին

4 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրության փոխհատուցմամբ բուժօգնություն կարելի է ստանալ թե՛ պետական, թե՛ մասնավոր բուժհաստատություններում՝ ապահովագրության վկայագրով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է հունվարի 1-ից փուլային տարբերակով ներդրվող՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի վերաբերյալ քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանները: 

Առաջին փուլով ապահովագրական համակարգում ընդգրկվելու են ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ մինչև 18 տարեկանները, առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկանները, առանց ծնողական խնամքի մնացած առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները, 65 + տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցող անձինք, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, Համաշխարհային պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածները, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն, անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամը՝ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով, 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները, 2 400 001 դրամ և ավելի համախառն եկամուտ ունեցող ԱՁ-ներ և նոտարները:

Ապահովագրական փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129 600 դրամ, ամսական` 10 800 դրամ:

Ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկերը հասանելի կլինեն «Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքերում: 

Քաղաքացին SMS հաղորդագրությամբ տեղեկացվելու է, որ ներառվել է ապահովագրության համակարգում, և անհրաժեշտ է համաձայնություն տալ։ Ապա քաղաքացին պետք է գրանցվի «Արմեդ» հավելվածում և մեկ սեղմումով համաձայնություն տա պետության կողմից ապահովագրվելուն։ Եթե քաղաքացին չունի հասանելիություն էլեկտրոնային հավելվածին, ապա նա իր ընտանեկան բժշկի, ամբուլատոր թերապևտի, բուժքրոջ միջոցով ևս կարող է հաստատել իր համաձայնությունը:

Նախարարությունից նաև պարզաբանել են՝ եթե քաղաքացին ներառվել է ապահովագրության համակարգում և որոշակի ժամանակ անց դարձել է գործազուրկ, նա շարունակելո՞ւ է վճարել ապահովագրության համար:

«Քաղաքացին գործազուրկ դառնալով` հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակության համակարգում, որտեղից էլ որոշ ժամանակ որոշակի գումար է ստանում, ուստի այդ ամիսներին ապահովագրության համար ևս պետք է վճարի: Քաղաքացին մեկ անգամ մտնելով ապահովագրության համակարգ` մնում է համակարգում 12 ամիս` անկախ նրանից, թե այդ 12 ամիսներին համապատասխանում է համակարգում ներառվելու պահանջներին»,-հայտնել են գերատեսչությունից: 

Մանրամասներին կարելի է ծանոթանալ Առողջապահության նախարարության կայքում:

Հայերեն Русский

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները

Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով

Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին