Մարզեր

Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել տարեվերջյան մարզական մրցանակաբաշխություն

2 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել տարեվերջյան մարզական մրցանակաբաշխություն

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը տեղի է ունեցել տարեվերջյան մարզական մրցանակաբաշխություն, որին մասնակցել են Մարտունիի համայնքապետարանի և մարզադպրոցի աշխատակիցներ, մարզիկներ, մարզիչներ, հյուրեր։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, «Մարտունու մարզադպրոցի լավագույն մարզիչ» անվանակարգում տարվա լավագույնը ճանաչվել է ֆուտբոլի մարզիչ Արթուր Սաֆարյանը, իսկ «Մարտունու մարզադպրոցի լավագույն մարզիկ» անվանակարգում լավագույն մարզիկներ են ճանաչվել 2025 թվականի ընթացքում բռնցքամարտ մարզաձևում մեծ հաջողություններ գրանցած Սիմոն Սիմոնյանը, Կարեն Զախարյանը և Էլեն Բարսեղյանը: 

Մրցանակակիրներին Մարտունիի մարզադպրոցի տնօրեն Սամվել Մոսեյանի կողմից հանձնվել են հավաստագրեր և հուշանվերներ։ 

Մի շարք մրցանակներ ստացել են նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Գեղարքունիքի մարզի շնորհալի մարզիկներ և մարզիչներ։

Միջոցառումը նաև նշանավորվել է կես դարից ավելի բռնցքամարտի մարզչական կենսագրություն ունեցող վաստակաշատ վարպետ Վազգեն Շահինյանի մարզական կարիերայի ավարտի առթիվ մեծարման հանդիսավոր արարողությամբ․ վերջինս ՀՀ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանի կողմից արժանացել է պատվոգրի և հուշանվերի։

Մրցանակաբաշխության արարողությունը եզրափակվել է համերգային ծրագրով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում