Բարձր տեխնոլոգիաներ

Ինժեներական քաղաքի փառքի արահետում բացվել են Global High-Tech պետական մրցանակի երեք դափնեկիրների աստղերը

2 րոպեի ընթերցում

Ինժեներական քաղաքի փառքի արահետում բացվել են Global High-Tech պետական մրցանակի երեք դափնեկիրների աստղերը

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022, 2023 և 2024 թվականների դափնեկիրների անունները կրող աստղերի բացման արարողությունը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցանակակիրներն են՝ Adobe ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթին և AIPLAB կոնսորցիումի հիմնադիր դոկտոր Յոշիակի Դայմոն Հագիվարան:

Ողջունելով և շնորհավորելով մրցանակակիրներին՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ ՀՀ կառավարության և տեխնոլոգիական համայնքի մոտեցումների կենտրոնում անհատն է՝ որպես նորարարության, առաջնորդության և համամարդկային արժեքների ստեղծող։ Նրա խոսքով՝ այն անհատները, որոնք իրենց գիտելիքով, նախաձեռնությամբ և նորարարական մտածողությամբ նպաստում են տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը, արժեք են ձևավորում ոչ միայն իրենց կազմակերպությունների, այլև ողջ մարդկության համար։

Հանդիսավոր արարողությանը ելույթով են հանդես եկել նաև Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ինչպես նաև Viva-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Գևորգյանը:

Միջոցառման ավարտին Ինժեներական քաղաքի «Լեգենդների փառքի արահետ»-ում ի պատիվ դափնեկիրների տեղի է ունեցել վերջիններիս անունները կրող աստղերի հանդիսավոր բացումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում