Աշխարհ

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նախազգուշացրել է երկրում իրավիճակի վատթարացման մասին

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նախազգուշացրել է երկրում իրավիճակի վատթարացման մասին

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Քեթրին Ռայխեն երկրի տնտեսական վիճակը գնահատել է որպես շատ լուրջ և գերմանացիներին զգուշացրել, որ ներկայիս սոցիալական պետության մոդելը պահպանելու համար նրանք ստիպված կլինեն ավելի ուշ թոշակի անցնել կամ ավելի երկար աշխատել։

«Գերմանիայի տնտեսական վիճակը շատ լուրջ է։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հիմնադրումից ի վեր առաջին անգամ մենք չենք կարողանում կատարել խոստումը, որ հաջորդ սերունդը կապրի ավելի լավ, քան այսօր», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Ռայխեն ասել է t-online պորտալին տված հարցազրույցում։

Նա որպես Գերմանիայում տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառներ նշել է մի շարք կառուցվածքային խնդիրներ, էներգակիրների բարձր գները և աշխարհաքաղաքական փոփոխությունները։

«Ժողովրդագրական փոփոխությունների, աշխատաշուկայի, սոցիալական ապահովագրության համակարգերի և բարձր էներգիայի ծախսերի հետ կապված կառուցվածքային խնդիրները գերակշռում են աշխարհաքաղաքական վերակառուցման վրա. արտահանումը Գերմանիան դարձրեց ուժեղ, բայց այժմ դրանց անկումը մեզ հետ է մղում», - ընդգծել է նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում