Սպորտ

Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն. «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը կորոշվի առցանց քվեարկության արդյունքում

1 րոպեի ընթերցում

Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն. «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը կորոշվի առցանց քվեարկության արդյունքում

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը  կորոշվի քաղաքացիների առցանց քվեարկության արդյունքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կրթությանմ գիտության, մշակույթի և սպորտի նախարարություից, մանրամասնելով, որ 2025 թվականի  մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում առաջադրված են հետևյալ մարզիկները․ 

  • Արսեն Հարությունյան՝ ըմբշամարտ
  • Էդուարդ Սպերցյան՝ ֆուտբոլ
  • Ալեքսանդրա Գրիգորյան՝ ծանրամարտ
  • Գարիկ Կարապետյան՝ ծանրամարտ
  • Էմմա Պողոսյան՝ ծանրամարտ
  • Գոռ Սահակյան՝ ծանրամարտ
  • Արթուր  Դավթյան՝ սպորտային մարմնամարզություն
  • Համլետ  Մանուկյան՝ սպորտային մարմնամարզություն
  • Մամիկոն  Խաչատրյան՝ սպորտային մարմնամարզություն
  • Սուրեն Հարությունյան՝ կարատե
  • Էլմիրա Կարապետյան՝ հրաձգություն
  • Էլինա Ավանեսյան՝ թենիս            

Քվեարկությունն անցկացվում է առցանց հարթակում՝ այս հղումով։ 

Առցանց քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 26-ին ժամը 17։00-ին՝ համաձայն  «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցութային կարգի»։
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում