«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը մեկնարկել է
1 րոպեի ընթերցում

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում մեկնարկում է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշկույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ վոլեյբոլի լիգան անցկացվում է երկու տարիքային խմբերի դպրոցականների միջև՝
• 6-7-րդ դասարաններ (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ),
• 8-9-րդ դասարաններ (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ):
Այն անցկացվելու է 2025 թ. դեկտեմբերի 22-25-ը:
Դեկտեմբերի 22-ին կայանալիք խաղերի ժամանակացույցը՝ ստորև

Մուտքն ազատ է: