Ռուսաստան

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել վերադառնալ ցանկացող բոլոր քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել վերադառնալ ցանկացող բոլոր քաղաքացիներին

Ընտանիքների վերամիավորման՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի օմբուդսմենների համատեղ գործողությունն ավարտվել է,  բոլոր մարդիկ կարողացել են մեկնել իրենց հարազատների մոտ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Տատյանա Մոսկալկովան Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների հարցերով հանձնաժողովի նիստում։ 

«Ուկրաինայի քաղաքացիներին՝ 15 հոգի, ովքեր նույնպես մեկնել են իրենց հարազատների մոտ, մենք մեծ դժվարությամբ տեղափոխեցինք, որովհետև Խերսոնի մարզը գնդակոծվում էր ուկրաինացիների կողմից։ Բայց, ի վերջո, ամեն ինչ ստացվեց», - ասել է Մոսկալկովան։

Դեկտեմբերի 16-ին բելառուսա-ուկրաինական սահմանին Ուկրաինայի տարածքից ռուսական կողմ են վերադարձել Ռուսաստանի 15 քաղաքացիներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում