Տավուշի մարզում իրականացվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Կրթության, գիտության, մշակույթի, և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Թելիկ»  սոցիալ մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Տավուշի մարզում իրականացվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը:  

        

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Թելիկ» սոցիալ մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Մարգարյանը նշեց, որ ծրագրի շրջանակում վերականգնվել է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության քիչ հայտնի, սակայն արժեքավոր ուղղություններից մեկը՝շուլալ կարպետագործությունը:   Ծրագիրն իրականացվել է Իջևան,Աչաջուր,Գանձաքար և Խաշթառակ համայնքներում՝ներգրավելով տարբեր տարիքի 60 կանանց:Նրանք հնարավորություն են ստացել ծանոթանալ կարպետի պատմությանը, տեխնիկական առանձնահատկություններին և գործման ավանդական մեթոդներին՝միաժամանակ ստեղծելով շուլալ տեխնիկայով գործված  կարպետներ և ձեռարվեստի բազմազան նմուշներ:

«Շուլալ կարպետը լայն տարածում է ունեցել Տավուշի մարզում, սակայն խորհրդային շրջանում այն աստիճանաբար դուրս է մնացել գործածությունից: Մինչ այժմ մշակութային կրթության համակարգում հիմնականում ուսուցանվել է գորգագործությունն ու դասական կամ երկկողմանի կարպետագործությունը, իսկ շուլալ և մյուս տեսակները մնացել են անտեսված: Մեր նպատակը ոչ միայն շուլալ կարպետի պահպանությունն է, այլև դրա հանրահռչակումը և սերնդեսերունդ փոխանցումը»,-ասաց Հասմիկ Մարգարյանը:

Ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են. շուլալ կարպետի տեխնիկան արդեն ուսուցանվում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում, իսկ հանրության շրջանում ձևավորվում է տարբերակված մոտեցում հայկական կարպետների տեսակների նկատմամբ: 

«Ֆինանսավորման շարունակության դեպքում նախաձեռնությունը կընդլայնվի՝ ընդգրկելով Տավուշի մարզի այլ համայնքներ, այնուհետև նաև Հայաստանի տարբեր մարզեր: Ներկայում «Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպությունն ունի հինգ աշխատակից և շարունակաբար իրականացնում է ծրագրեր՝ ուղղված ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը»,-եզրափակեց Հասմիկ Մարգարյանը:

Լուսինե Ջալալյան 

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն