Ադրբեջան

Ադրբեջանի ու Չեռնոգորիայի ԱԳ նախարարները քննարկել են Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ու Չեռնոգորիայի ԱԳ նախարարները քննարկել են Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և կայուն խաղաղության ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին»,-ասված է գրառման մեջ։

Նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և ապագա հեռանկարները՝ ներառյալ քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, հումանիտար կապերը և միջազգային հարթակներում ներգրավվածությունը։ 

Հաղորդվում է, որ հանդիպմանն ընդգծվել է առևտրի խթանման, ներդրումների խրախուսման, բիզնես-բիզնես կապերի ամրապնդման և համատեղ նախագծերի առաջխաղացման կարևորությունը։ Կողմերը շեշտել են Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի արդյունավետ օգտագործումը։ 

Երկու կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին։

Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում