Հայաստան

ՀՀ դեսպանն ու Ղազախստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու Ղազախստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ հանդիպմանը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ներկայացվել է Ղազախստանում Հայաստանի դեսպանությանը կից նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Նորոյանը։

«Հաջորդած զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, որոնք երկկողմ փոխգործակցությունն իրականացնում են ծրագրային հիմքի վրա»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Հաղորդվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև համագործակցության իրավական հենքի ընդլայնման հարցերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում