Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Փալմերը քննարկել են համագործակցությունը էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Գարի Փալմերի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով կայացած հանդիպման մանրամասները։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։