Իրավունք

Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

1 րոպեի ընթերցում

Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը:

Ինչպես «Արմենպրես»–ի տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, վճռով անվավեր է ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 17-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր են ճանաչվել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2018 թվականի օգոստոսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արմավիրի մարզի Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամասը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում