Ռուսաստանը և Ուկրաինան կատարել են զոհված զինվորականների մարմինների հերթական փոխանակումը

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի համաձայնությունների շրջանակում Ուկրաինային է հանձնվել 1000 զոհված զինվորականի մարմին, Ռուսաստանին՝ 26։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում գրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ուկրաինական համակարգման շտաբն իր հերթին հայտնել է, որ Կիևը ստացել է 1003 մարմին, մոտ օրերս կսկսվի նրանց նույնականացումը։

Մարմինների նախորդ փոխանակումը տեղի է ունեցել նոյեմբերին։ Այդ ժամանակ Մոսկվան Կիևին է հանձնել 1000 զոհված ուկրաինացի զինծառայողի մարմին, Կիևը՝ 30 մարմին: Մինչ այդ Ուկրաինան և Ռուսաստանը մարմինների փոխանակում էին կատարել հոկտեմբերին՝ 1000-ը 31-ի դիմաց։

Տարվա սկզբից կողմերը մի քանի հանդիպում են անցկացրել Ստամբուլում, որոնց արդյունքում համաձայնել են շարունակել նաև ծանր վիրավորների և հիվանդների փոխանակումները։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին