Մարզեր

ՀՀ կառավարությունը 3 միլիարդ 435 միլիոն 646,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը 3 միլիարդ 435 միլիոն 646,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ  կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով հատկացնել 3 միլիարդ 435 միլիոն 646,8 հազար դրամ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, հատկացումներն արվել են մարզի Մարտունի, Գավառ, Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում կառուցված համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգման, խմելու և ոռոգման ջրատարների, ջրահավաք ավազանների, խորքային հորերի կամ օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցման կամ վերակառուցման, արտաքին լուսավորության ցանցերի կառուցման, մշակույթի տների հիմնանորոգման, մի շարք այլ ուղղություններում իրականացված աշխատանքների համար։ 

1 միլիարդ 656 միլիոն 860 հազար 600 դրամ հատկացվել է Մարտունի համայնքում, 936 միլիոն 707 հազար 300 դրամ՝ Վարդենիս համայնքում իրականացված աշխատանքների համար։ Սևան համայնքում իրականացված աշխատանքների համար հատկացվել է 553 միլիոն 293 հազար 400 դրամ, Ճամբարակ համայնքում իրականացված աշխատանքների համար՝ 210 միլիոն 598 հազար 400 դրամ, Գավառ համայնքում իրականացված աշխատանքների համար՝ 78 միլիոն 187 հազար 500 դրամ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում