Աշխարհ

Վենեսուելան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ խնդրելով արտակարգ նիստ գումարել ԱՄՆ-ի գործողությունների պատճառով

1 րոպեի ընթերցում

Վենեսուելան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ խնդրելով արտակարգ նիստ գումարել ԱՄՆ-ի գործողությունների պատճառով

Վենեսուելան դեկտեմբերի 17-ին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով արտակարգ նիստ անցկացնել՝ կապված ԱՄՆ-ի գործողությունների հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The New York Times-ը։

Վենեսուելայի ԱԳ նախարարի նամակում, որը հայտնվել է The New York Times-ի տրամադրության տակ, նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահն անպատիժ կերպով և ողջ աշխարհի աչքի առջև խախտում է Վենեսուելայի ազգային ինքնիշխանությունը, ինչպես նաև երկրի տարածքային ամբողջականությունն ու քաղաքական անկախությունը։

Հրատարակության տվյալներով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված առանձին նամակում Վենեսուելան խնդրել է միջամտել և գրավոր դատապարտել ԱՄՆ-ի գործողություններն իր նավերի դեմ։

Նշվում է, որ Վենեսուելայի կառավարությունը ռազմական ուղեկցությունը սահմանել է Թրամփի սպառնալիքներին ի պատասխան։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր պատժամիջոցների տակ գտնվող բոլոր լցանավերը շրջափակելու մասին, որոնք ուղևորվում են Վենեսուելա կամ մեկնում են Վենեսուելայից։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում