Աշխարհ

Վենեսուելան պատրաստ է պաշտպանելու իր ինքնիշխանությունը ցանկացած հանգամանքներում. Մադուրո

1 րոպեի ընթերցում

Վենեսուելան պատրաստ է պաշտպանելու իր ինքնիշխանությունը ցանկացած հանգամանքներում. Մադուրո

Վենեսուելան պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունը ցանկացած հանգամանքներում: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Television հեռուստաալիքի եթերում:

«Վենեսուելան ունակ է պաշտպանել իր ինքնիշխանությունը ցանկացած հանգամանքներում։ Ժողովուրդը գործում է զինված ուժերի, ոստիկանության հետ լիակատար միասնությամբ և կանի ամեն ինչ, որպեսզի պաշտպանվեն մեր երկրի, նավթի, օգտակար հանածոների և մեր տարածքի պատմական իրավունքները», - ասել է Մադուրոն:

Մադուրոն նշել է, որ Միացյալ Նահանգները փորձում է Վենեսուելայում փոխել վարչակարգը և հաստատել խամաճիկ կառավարություն, որը երկիրն իր բնական հարստություններով կվերածի գաղութի:  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում