Հայաստանի Հանրապետությանը վերադարձվել է շուրջ 6 մլն դոլարի կադաստրային արժեքով 7 գույք

3 րոպեի ընթերցում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվել է շուրջ 6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 2 միլիարդ 319 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 անշարժ գույք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հերթական նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ բոլոր գույքերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձվել են Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության շրջանակում ներկայացված հայցերի բավարարման արդյունքում։

Վերադարձված գույքերի թվում են հողամասեր Կոտայքի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում։

«Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող 2.32 հա հողամաս՝ շուրջ 375 մլն դրամ կադաստրային արժեքով, Ծաղկաձորի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0.5 հա հողամաս՝ շուրջ 9.3 մլն դրամ արժեքով, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի 59 հասցեում գտնվող 2.79 հա հողամաս՝ շուրջ 162 մլն դրամ արժեքով, Ղափանցյան 59/11 հասցեում գտնվող 0.03 հա հողամաս՝ շուրջ 1.67 մլրդ դրամ կադաստրային արժեքով, Լոռու մարզի Օձուն բնակավայրում գտնվող 4 հա հողատարածք՝ շուրջ 20.5 մլն դրամ արժեքով, Տավուշի մարզի Նավուր բնակավայրում գտնվող 3 հա հողամաս՝ շուրջ 4.5 մլն դրամ արժեքով, Արմավիր քաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի փողոցում գտնվող 6 հա հողամաս՝ շուրջ 77 մլն դրամ կադաստրային արժեքով»,- ասաց նա։ 

Գլխավոր դատախազի խոսքով՝ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հայցերը տարբեր գործերով բավարարվել են Հակակոռուպցիոն և Վարչական դատարանների կողմից՝ անվավեր ճանաչելով նշված գույքերի նկատմամբ նախկինում իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումները։ 

Անդրադառնալով ընդհանուր արդյունքներին՝ Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ 2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերի և դատախազական ներգործության արդյունքում պետությանը կամ համայնքներին վերադարձվել է շուրջ 174.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք՝ 66.25 միլիարդ դրամ արժեքով գույք և դրամական միջոցներ։  

«Վերադարձված գույքերի շարքում են մանկապարտեզներ, մշակույթի տներ, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ և հողատարածքներ»,- եզրափակեց Վարդապետյանը։

Հայերեն

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը