Մարզեր

Արծվանիստի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն իրականացված են շուրջ 70 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Արծվանիստի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն իրականացված են շուրջ 70 տոկոսով

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է ապրիլից` ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Արծվանիստի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 216 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է շենքի հիմքերի ուժեղացում ու առաջին հարկի առաստաղի ամրացում, 2 կցակառույց, ներքին ու արտաքին հարդարում, սանհանգույցի կառուցում, նոր գույքի ձեռքբերում, բակային հատվածի բարեկարգում, այլ աշխատանքներ։  

Շինաշխատանքներն իրականացված են շուրջ 70 տոկոսը՝ ավարտված են շենքի հիմքերի ուժեղացման, առաջին հարկի առաստաղի ամրացման, 2 կցակառույցների կառուցման, ներքին ու արտաքին հարդարման աշխատանքները։ Սանհանգույցների կառուցման, նոր գույքի ձեռքբերման, բակային հատվածի բարեկարգման աշխատանքները կիրականացվեն 2026 թվականի ընթացքում։   

Շինարարության ավարտի ժամկետ է նշվում 2026 թվականի օգոստոսը։ 

Արծվանիստի մանկապարտեզի շինհրապարակում մշտադիտարկում են իրականացրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում