Մարզեր

Վարդենիկում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Վարդենիկում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտվել են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիկի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 18 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։  Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Վարդենիկ գյուղի 5 տարբեր փողոցներում՝ 3700 գծամետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 125 լուսատուի տեղադրմամբ։ Հուլիսից մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են հոկտեմբերին։ 

«Այս փողոցները Վարդենիկի պատմության մեջ գիշերային ժամերին լուսավորվում են առաջին անգամ։ Իսկ այս ծրագրի իրականացմամբ Վարդենիկի բնակչության շուրջ 95 տոկոսն արդեն օգտվում է արտաքին լուսավորության ցանցից»,-ներկայացրեց Վարդենիկ գյուղի վարչական ղեկավար Արմեն Ավետիսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում