Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը՝ ուղղված մարզերում մարզադպրոցների հիմնմանը և պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։

Ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնը ներկայացրել է, որ բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոնում հնարավոր կլինի անցկացնել միջազգային ուսումնամարզական հավաքներ։ Կենտրոնը թույլ կտա բացահայտել և արդյունավետ օգտագործել մարզերի երեխաների ներուժը, ինչպես նաև կնպաստի մարզերի զարգացմանը։ Նախագծով մեծ տեղ է հատկացվելու կանաչ տեխնոլոգիաների կիրառմանն ու միջազգային սերտիֆիկացման պահանջների բավարարմանը։

Եղիազար Վարդանյանը ողջունել է միջազգային չափանիշների կիրառմամբ մարզադպրոցի հիմնման գաղափարը և պատրաստակամություն հայտնել աջակցելու ծրագրի իրագործմանը։ Նա նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեն, համակարգելով թե´ կրթական, թե´ մարզական կառույցների կառուցման ծրագրեր, պատրաստ է մասնագիտական խորհրդատվություն տրամադրել ծրագրի իրականացման բոլոր փուլերում։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզադպրոցների հիմնմանը ծրագրի մանրամասները և դիտարկվել համագործակցության ուղղությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում