Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Երևանի օպերային թատրոնում կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբի մասնակցությամբ դեկտեմբերի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա բացառիկ համերգ. մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ կհնչի համաշխարհային երաժշտության ամենահզոր ու հուզիչ ստեղծագործություններից մեկը՝ Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը (Grande Messe des Morts)։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերջին անգամ այդ մոնումենտալ ստեղծագործությունը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել է 1980 թվականին Կաունասում (Լիտվա)։ Տասնամյակներ անց Հայաստանի հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու այդ անմահ գլուխգործոցը կենդանի կատարումով։ 

Ստեղծագործության պատմությունը սկսվում է 1837 թվականին, երբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ադրիեն դը Գասպարենը հանձնարարում է երիտասարդ կոմպոզիտոր Բեռլիոզին գրել հոգևոր ստեղծագործություն՝ նվիրված Հուլիսյան հեղափոխության զոհերի հիշատակին։ Բեռլիոզը ոգևորվում է՝ իր մտքում վաղուց կրելով հսկայական պատարագի գաղափարը, որը նախատեսված էր ավելի քան չորս հարյուր կատարողի համար։ 

Չնայած պաշտոնական խոչընդոտներին ու միջոցառման չեղարկմանը՝ ստեղծագործությունն առաջին անգամ հնչում է 1837 թվականի դեկտեմբերի 5-ին Փարիզի Les Invalides դահլիճում նահատակված զինվորների հուղարկավորման արարողության ընթացքում։ 

Ռեքվիեմի պրեմիերան մեծ հաջողություն է ունենում՝ արժանանալով փառաբանության թե՛ հանրության, թե՛ քննադատների կողմից։

Հետագայում Բեռլիոզն այս գործը կոչել է իր կյանքի ամենակարևոր ստեղծագործությունը՝ ասելով. «Եթե ստիպված լինեի տեսնել իմ բոլոր ստեղծագործությունների վախճանը, միայն մեկի համար փրկություն կխնդրեի՝ Grande Messe des Morts-ի համար»։

Հայերեն Türkçe

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը