Աշխարհ

Բոլիվիայում հեղեղման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ

1 րոպեի ընթերցում

Բոլիվիայում հեղեղման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ

Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում հեղեղման  հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, նույնքան մարդ  էլ համարվում է անհետ կորած: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Բոլիվիայի պաշտպանության փոխնախարար Ալֆրեդո Տրոչեն։ 

«Զոհերի թիվը հասել է 20-ի։ 20-ից ավելի մարդ համարվում է անհետ կորած։ Ցավոք, զոհերի թիվը հաստատ կաճի», - ասել է նա Bolivia TV  հեռուստաալիքի եթերում։

Քաղաքային իշխանությունները տարածաշրջանը հայտարարել են աղետի գոտի։ Հեղեղումներից ամենաշատը տուժել է Էլ Տոռնո շրջանը։ Իշխանությունների տվյալներով՝ աղետից տուժել է ավելի քան 600 ընտանիք։ Դեկտեմբերի 13-ին Սանտա Կրուսում տեղացել են հորդառատ անձրևներ, ինչի պատճառով տարածաշրջանի մի քանի գետեր դուրս են եկել ափերից:    

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում