Արտաքին քաղաքականություն

Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարը մտադիր է այցելել Հայաստան

1 րոպեի ընթերցում

Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարը մտադիր է այցելել Հայաստան

Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը հայտարարել է Հայաստան այցելելու մտադրության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ տեսանյութ է հրապարակել «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում։  

«Այսօր մենք շատ արդյունավետ նախաճաշ ունեցանք Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Անհամբեր սպասում եմ Երևան այցելելու հնարավորությանը։ Սա շատ կարևոր գործընկերություն է»,– նշել է Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարը։ 

Ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել աջակցության և բարի խոսքերի համար՝ նշելով, որ անհամբեր սպասում է Ավստրիայի նախարարի այցին Հայաստան։ 

«Շատ շնորհակալ եմ աջակցության և բարի խոսքերի համար։ Անհամբեր սպասում եմ Հայաստան նախատեսվող ձեր այցին»,– ասել է Միրզոյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում