Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ԱՄՆ-ն և Ուկրաինան ավարտել են նշանակալի առաջընթացով
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ-ի նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների՝ ուկրաինական պատվիրակության հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամերիկյան պլանի շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով։
«Ներկայացուցիչները խորը քննարկումներ են անցկացրել խաղաղ կարգավորման պլանի, տնտեսական ծրագրերի և այլ հարցերի շուրջ։ Նշանակալի առաջընթաց է գրանցվել», - «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ուիթքոֆի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Բեռլինում դեկտեմբերի 14–ին տեղի ունեցած հանդիպումը տևել է հինգ ժամ, դեկտեմբերի 15-ին քննարկումը կշարունակվի։
Կարդացեք հոդվածը` Русский