Կամրացվի և կկառուցապատվի Գավառագետի հունը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին Գավառ համայնքի բնակավայրերով հոսող Գավառագետի հունը 2026 թվականից  կամրացվի և կկառուցապատվի։ 

«Արմենպրես»-ի թղթակցին Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերից հայտնեցին, որ այդ նպատակով ՀՀ կառավարությունն արդեն հատկացրել է 464 միլիոն 964 հազար դրամ։ 

«Գավառագետի՝ բնակավայրերով հոսող որոշ հատվածներում դժվար է զանազանել, թե որն է հունը, որը՝ ափը։ Խոտով, թփերով, տեղ-տեղ էլ անգամ ծառերով ծածկված հունը, հատկապես գարնանային վարարումներին, հեղեղային իրավիճակ է ստեղծում։ Արդյունքում տուժում են ափամերձ տնտեսություններն ու ենթակառուցվածքները»,-ներկայացրեց Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Պետական միջոցներով իրականացվելիք ծրագիրը, մաքրման աշխատանքներից զատ ներառելու է նաև ենթակառուցվածքների վերականգնում և բարեկարգում, լուծելու է բնապահպանական մի շարք խնդիրներ։

«2024 թվականին  Գավառի համայնքապետարանը սկսեց Գավառագետի՝ Գեղարքունիք գյուղից մինչև Նորատուս ընկած հատվածներում առկա խնդիրների գույքագրումը։ Դրա հիման վրա արդեն 2025 թվականին պատրաստ էին գետի հունի մաքրման և ամրացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Համայնքի ղեկավարը կարողացավ ներկայացնել հիմնախնդիրը, որից հետո արդեն Գեղարքունիքի մարզպետի  միջնորդությամբ այն ներկայացվեց ավելի վերին ատյաններ՝ ՀՀ Ջրային կոմիտե, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, և, ի ուրախություն մեզ, Գավառագետի մաքրման ծրագիրը ֆինանսավորվեց 2026 թվականի պետական բյուջեի միջոցներով։ Գեղարքունիք-Լանջաղբյուր՝ շուրջ 3 կմ երկարությամբ ձգվող  հատվածում պետք է գետի մաքրում իրականացնել, վթարային մեկ կամուրջի վերականգնում, գետից ծառերի հեռացում, վնասված և փլուզված ափապաշտպան հենապատի կառուցում։ Նման կարգի աշխատանքներ կիրականացվեն նաեւ մնացած հատվածներում, մի քանի կիլոմետր երկարությամբ։   Այսինքն՝ մենք քարտեզագրել ենք բնակավայրերի միջև եղած գետի ամբողջ երկայնքով խնդիրները, որոնք կլուծվեն ամբողջությամբ։ Նախագծով նախատեսված հիմնական աշխատանքների ավարտին, անհրաժեշտության դեպքում գետի տարբեր հատվածներում կտեղադրվեն նաև աղբորսիչներ»,- մանրամասնեց Գրիգոր Դաշտոյանը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նկատեց, որ Գավառ համայնքի բնակիչներն այդ  հարցը բարձրացրել էին դեռևս 2022 թվականին։ 

«Մենք հետո համայնքապետարանի հետ քննարկում ունեցանք, և իրենք գրավոր դիմեցին մեզ, որպեսզի մենք միջնորդենք, որ կարողանանք Գավառագետի հունի մաքրման և ամրացման աշխատանքներ իրականացնել։ Պայմանավորվեցինք, որ համայնքապետարանը նախագիծ ձեռք կբերի, և կփորձենք պետբյուջեի միջոցներով այդ ծրագիրն  իրականացնել։ Համայնքապետարանի հետ միասին մեկ ամբողջական նախագիծ ենք իրականացրել, որ մեկընդմիշտ լուծենք խնդիրը։ Իհարկե, հետագայում ևս պետք կլինի մաքրման աշխատանքներ իրականացնել, բայց հունի ամրացման ու մաքրման աշխատանքները առաջիկա տարիների համար  բավականին լավ արդյունք կտան»։

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ