Հայաստան

ՀՀ վարչապետն այցելել է Այգեկի դպրոց, ծանոթացել վերանորոգման աշխատանքների

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն այցելել է Այգեկի դպրոց, ծանոթացել վերանորոգման աշխատանքների

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոց, ծանոթացել վերանորոգման աշխատանքների։ Դպրոցը վերանորոգվել է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

«Արմենպրես»–ն այցի մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի «Ֆեյսբուք»–ի էջում հրապարակված տեսանյութից։ 

«Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է»,-տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ Կառավարությունը հատկացրել է 235 մլն դրամ։

Այցի ընթացքում ՀՀ վարչապետին ուղեկցում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը։ 

Նշենք, որ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագիրն իրականացվում է պետբյուջեի միջոցներով։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում