Հայաստանը դարձել է Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիան վավերացրած 54-րդ ԱՄԿ անդամ պետությունը

3 րոպեի ընթերցում

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոյին է հանձնել ԱՄԿ թիվ 190 «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիայի վավերագրի բնօրինակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է մշտական ներկայացուցչության գրասենյակը։

Արարողությանը հաջորդած հանդիպմանը դեսպան Տոլմաջյանն ընդգծել է, որ այս կարևոր քայլը արտահայտում է Հայաստանի անշեղ հանձնառությունը՝ ապահովելու արժանապատվություն, հավասարություն և անվտանգություն աշխատանքի աշխարհում։ Նա շեշտել է, որ ոչ մի աշխատող չպետք է բախվի բռնության կամ ոտնձգության, իսկ մարդկանց նման երևույթներից պաշտպանելը կարևոր է ներառական և արդար հասարակություններ կառուցելու համար։

Դեսպան Տոլմաջյանը հավելել է, որ այս կարևոր կոնվենցիան վավերացնելով՝ Հայաստանը վերահաստատում է իր նվիրվածությունը գենդերային հավասարության առաջմղմանը, հիմնարար իրավունքների պաշտպանությանը և այնպիսի աշխատանքային միջավայրերի ձևավորմանը, որտեղ գերակշռում են հարգանքն ու արդարությունը։ Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել ԱՄԿ և միջազգային այլ գործընկերների հետ՝ այս հանձնառությունը վերածելու գործնական քայլերի և նպաստելու արժանապատիվ աշխատանքի համաշխարհային մշակույթի առաջմղմանը։

ԱՄԿ գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոն ջերմորեն ողջունել է Հայաստանի կողմից կոնվենցիայի վավերացումը։

«Այս կարևոր քայլով Հայաստանը հստակ ուղերձ է հղում, որ բռնությունն ու ոտնձգությունը չունեն աշխատանքի աշխարհում։ Վավերացումը կուժեղացնի բոլոր աշխատողների և աշխատանքի աշխարհում ներգրավված այլ անձանց պաշտպանությունը։ ԱՄԿ-ը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի կառավարությանը՝ գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ միասին, ապահովելու այս պատմական կոնվենցիայի արդյունավետ իրականացումը»,- նշել է Հունգբոն։

Թիվ 190 կոնվենցիան ընդունվել է 2019 թվականին և հանդիսանում է առաջին միջազգային շրջանակը, որը նպատակ ունի կանխել և վերացնել բռնությունն ու ոտնձգությունը, ներառյալ՝ գենդերային, աշխատանքի աշխարհում, և պաշտպանել բոլոր աշխատողների ու աշխատանքի աշխարհում ներգրավված այլ անձանց արժանապատվությունն ու իրավունքները։ Հայաստանը դառնում է 54-րդ ԱՄԿ անդամ պետությունը, որը վավերացնում է կոնվենցիան։

Հայերեն العربية English Français Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս