Արտաքին քաղաքականություն

ՀՀ դեսպանը բարձր է գնահատել Ավստրիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը բարձր է գնահատել Ավստրիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին

Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը կարևորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և համոզմունք հայտնել, որ բարեկամական խումբը իր նպաստը կբերի Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների խորացմանը, երկկողմ օրակարգի առաջմղմանն ու ընդլայնմանը:  

Այս համատեքստում երկուստեք կարևորվել է երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխադարձ այցելությունների կազմակերպումը։

ՀՀ դեսպանը բարձր է գնահատել ավստրիական կողմի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդմանը:

«Պատգամավորների խնդրանքով՝ դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ խաղաղության օրակարգը, անդրադարձել է հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը` կարևորելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:  

ՀՀ դեսպանը զրուցակիցներին մանրամասներ է ներկայացրել նաև ՀՀ արտաքին քաղաքականության այլ գերակայությունների և Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում