Եվրոպա

Բուլղարիայի խորհրդարանն ընդունել է կառավարության հրաժարականը

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայի խորհրդարանն ընդունել է կառավարության հրաժարականը

Բուլղարիայի Ազգային ժողովն ընդունել է վարչապետ Ռոսեն Ժելյազկովի գլխավորած կառավարության հրաժարականը. 227 պատգամավորները միաձայն քվեարկել են այդ որոշման օգտին:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորների քվեարկությունն ուղիղ եթերում հեռարձակվել է Բուլղարիայի խորհրդարանի կայքում։  

Կառավարության հրաժարականի դիմումը խորհրդարան է ներկայացվել դեկտեմբերի 11-ին: 

Ժելյազկովի կաբինետը կկատարի իր պարտականությունները մինչև Բուլղարիայում նոր կառավարության ձևավորումը: Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին, որոնք երկրի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել «Շարունակում ենք փոփոխությունները» դաշինքի, «Դեմոկրատական ​​Բուլղարիա» կոալիցիայի և ընդդիմության այլ ներկայացուցիչների նախաձեռնությամբ:

Ժելյազկովը վարչապետ էր ընտրվել 2025 թվականի հունվարի 16-ին:

Կառավարության հրաժարականից հետո նախագահ Ռումեն Ռադևը պետք է խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանում ներկայացված քաղաքական միավորումների հետ, իսկ այնուհետև  պատգամավորներին տրամադրի երեք փորձ նոր կառավարություն ձևավորելու համար: Եթե քաղաքական գործիչները չկարողանան համաձայնության գալ, ապա պետության ղեկավարը կձևավորի տեխնիկական կառավարություն և կնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում