Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի նախատեսված ժամկետից շուտ

2 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրության Հայաստանում կգործի ավելի վաղ, համապատասխան օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրման հաջորդ օրվանից։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

«Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի փոփոխություն ենք արել։ Այն կմտնի ուժի մեջ ստորագրման հաջորդ օրվանից։ Եվ ապահովագրավճար վճարողների համար առաջին հաշվարկային ամիսը կդիտարկվի նոյեմբեր ամիսը։ Դեկտեմբերն աշխատավարձերի ու պարգևավճարների հավելյալ հաշվարկների առումով շեղող ամիս է, դրա համար դիտարկել ենք նոյեմբեր ամիսը։ Այսինքն՝ օրենքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերին՝ ստորագրման հաջորդ օրվանից։ Որպես հաշվարկային աշխատավարձի բազա կդիտարկվի նոյեմբեր ամիսը, վճարման առաջին ամիսը կլինի մինչև հունվարի 20-ը»,-ասաց Ավանեսյանը։ 

Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից։ 

ԱԺ-ն օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունել էր դեկտեմբերի 4-ին։ Այդ նախագծով օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2026 թվականի հունվարի 1-ից։

2026 թվականից համակարգի մասնակից կդառնան 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող աշխատող քաղաքացիները։ Պետության կողմից կապահովագրվեն նաև մինչև 18 և 65-ից բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան և հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալական անապահովության 28 և ավելի բալ ունեցող ընտանիքները։ Բնակչության մյուս խմբերը համակարգին կմիանան հաջորդ երկու տարիների ընթացքում։ 

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն։ 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում