Հայաստան

Երևանում ամանորյա մշակութային միջոցառումները կազմակերպելու առթիվ նախատեսվում են երթևեկության փոփոխություններ

1 րոպեի ընթերցում

Երևանում ամանորյա մշակութային միջոցառումները կազմակերպելու առթիվ նախատեսվում են երթևեկության փոփոխություններ

Երևանում ամանորյա մշակութային միջոցառումները կազմակերպելու առթիվ նախատեսվում են երթևեկության փոփոխություններ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության տարածած հաղորդագրությունը։ 

«Երևան քաղաքի ամանորյա մշակութային միջոցառումները և տոնական ձևավորման գործընթացը կազմակերպելու նպատակով դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին՝ գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողության նախատեսվող միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու համար, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 07:00-ը ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Տիգրան Մեծի պողոտայի և Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ից ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում՝ մինչև համերգի ավարտը:
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 00:00-ն երկկողմանի կդադարեցվի երթևեկությունը նաև Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցներում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում