Մարզեր

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն 4 ծրագրի համար հատկացրել է 819 միլիոն 254․9 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն 4 ծրագրի համար հատկացրել է 819 միլիոն 254․9 հազար դրամ

ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի հերթական նիստում որոշում է կայացվել 819 միլիոն 254.9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված չորս սուբվենցիոն ծրագրի համար։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 594 միլիոն 636.9 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Ծովասար և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման և Ձորագյուղ բնակավայրում կամրջի և պաշտպանիչ պատի կառուցման համար։ 

43 միլիոն 252.5 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի Ալաշկերտ փողոցի և 10-րդ փողոցի հատման խաչմերուկ ընկած հատվածի, Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի հարակից հրապարակի մայթերի սալարկման աշխատանքների համար։  

34 միլիոն 788.8 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում փակ դրենաժի կառուցման ծրագրի համար։ 

146 միլիոն 576.7 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Ծովասար, Վարդենիկ, Զոլաքար, Լիճք, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցման աշխատանքների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում