ՌԴ Մոսկվայի մարզը ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Մոսկվայի մարզը դեկտեմբերի 10-ի գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է, որ ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը խոցել են Մոսկվայի մարզի վրա հարձակվող 40 անօդաչու թռչող սարք, որից 32-ը շարժվում էին Մոսկվա քաղաքի ուղղությամբ։ 

Baza տելեգրամ ալիքի տվյալներով՝ առաջին պայթյունը տեղի է ունեցել կեսգիշերին, ձայնային ազդանշաններ հնչել են Մոսկվայի մարզի մի քանի քաղաքներում։ Ձայնը հստակ լսվել է Զելենոգրադում և Ռամենսկոյեում, մինչդեռ Դուբնայի բնակիչները հայտնել են քաղաքի վրա առնվազն հինգ պայթյունի մասին։ 

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 23:00-ից մինչև դեկտեմբերի 11-ի ժամը 7:00-ն, ՀՕՊ տագնապի համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 287 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Կալուգայում ոչնչացվել է 40, Տուլայի մարզում՝ 27, Յարոսլավլի մարզում՝ 11, Սմոլենսկի մարզում՝ 6 և Ռյազանի մարզում՝ 2 անօդաչու թռչող սարք։   

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով սահմանափակումներով են աշխատել մայրաքաղաք Մոսկվայի 4 օդանավակայանները՝ «Շերեմետևո»-ն, «Վնուկովո»-ն, «Դոմոդեդևո»-ն և «Ժուկովսկի»-ն։ 

RBC-Ukraine-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 11-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Պոլտավայի մարզի Կրեմենչուկի շրջանում գտնվող էներգետիկ օբյեկտների վրա։ 

«Հակաօդային պաշտպանությունը ակտիվ է եղել։ Խփվել են նշանակալի թվով թիրախներ։ Ընկնող բեկորները և ուղիղ հարվածները հրդեհներ են առաջացրել օբյեկտներում»,-ասել է Պոլտավայի հատուկ հակաօդային պաշտպանության ուժերի ղեկավարը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ առաջնագծի երկայնքով գրանցվել է 234 մարտական ​​բախում: Ռուսական կողմն իրականացրել է 38 ավիահարված և նետել 94 կառավարվող ռումբ: Բացի այդ, իրականացրել է 3607 հարձակում։ 

Հայերեն Русский

ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետ

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն. Փաշինյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանը

Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին կոչ կանի ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի հարցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Մեզ ռադիկալ քայլեր են պետք. վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել բանակում մահվան դեպքերի առնչությամբ

Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ

Վարչապետը Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է համարում սոցիալ-հոգեբանական բաղադրիչը