ՀՀ ՇՄ նախարարն ու Քենիայի շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և անտառային տնտեսության նախարարը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՇՄ նախարարն ու Քենիայի շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և անտառային տնտեսության նախարարը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Քենիայի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և անտառային տնտեսության նախարար Դեբորա Բարասայի հետ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկել են շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի հնարավորությունները։

Երկուստեք կարևորել են փորձի փոխանակումը, կայուն զարգացման ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության խորացումը՝ գլոբալ բնապահպանական մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու նպատակով։

Նախարարը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ փոխադարձ հետաքրքրության հիման վրա։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև COP17-ին։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության գործընկեր երկրների հետ՝ համաժողովի արդյունավետ կազմակերպման նպատակով, և ակնկալում է Քենիայի բարձր մակարդակի պատվիրակության մասնակցությունը։

Հայաստանը, որպես COP17-ի նախագահող երկիր, խրախուսում է բոլոր կողմերին՝ մինչև 2026 թվականի փետրվարը ներկայացնել իրենց ազգային զեկույցները՝ համապարփակ և ներկայացուցչական գլոբալ գնահատում ապահովելու նպատակով։

Համբարձում Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ Քենիան՝ որպես կլիմայի և կենսաբազմազանության ոլորտներում ակտիվ դերակատար և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) քարտուղարության հյուրընկալող երկիր, ակտիվորեն կաջակցի COP17-ի նախապատրաստական աշխատանքներին՝ նպաստելով համաժողովի հաջող անցկացմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում