Եվրոպա

ԵՄ-ի մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ի մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

ԵՄ-ի անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին դեկտեմբերի 10-ին հաղորդել են եվրոպական լրատվամիջոցները։

Նրանց տվյալներով, մասնավորապես, պլանավորվում է սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից նավթի փոխադրման հետ կապված ինը ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում կընդգրկվի ևս 43 նավ։ 

Եվրոպական ԶԼՄ-ների տվյալներով՝ պատժամիջոցները, ի թիվս այլ բաների, կվերաբերեն «Վալդայ» քննարկումների ակումբին։

ԵՄ-ի մշտական ​​ներկայացուցիչների կողմից պատժամիջոցները հաստատվելուց հետո դրանց պետք է հավանություն տրվի ԵՄ-ի ավելի բարձր մակարդակով։ Այնուհետև դրանք կհրապարակվեն ԵՄ-ի պաշտոնական հանդեսում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում