Միացյալ Նահանգներ

Թրամփը հույս ունի առաջիկայում առևտրային համաձայնագիր ստորագրել Չինաստանի հետ

1 րոպեի ընթերցում

Թրամփը հույս ունի առաջիկայում առևտրային համաձայնագիր ստորագրել Չինաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն հաջողվել է Չինաստանի հետ լուրջ առևտրային պայմանավորվածությունների հասնել, և հույս է հայտնել, որ համաձայնագիրը կստորագրվի ոչ հեռու ապագայում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այդ մասին հայտարարել է Փենսիլվանիայում տնտեսության վերաբերյալ ունեցած ելույթում։ 

«Մենք շատ կարևոր գործարքներ ենք կնքել Չինաստանի հետ», - ասել է Թրամփը։ 

Միացյալ Նահանգների նախագահը խոստովանել է, որ Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր դեռ չի ստորագրվել, բայց վստահեցրել է, որ այն կստորագրվի բավականին շուտ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում