ՔԿ–ն մանրամասներ է հայտնել անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի նախաքննությունից

2 րոպեի ընթերցում

Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 31-ին Է.Հ.-ի և Ա․Կ․-ի միջև դպրոցում տեղի ունեցած լեզվակռվից հետո Է․Հ․-ի հայրը որոշել է արարքի համար պատժել Ա․Կ․-ին։ 

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Է.Հ.-ի հայրը՝ Ա.Հ.-ն, երկու անձի հետ այցելել է Ա․Կ․-ի բնակարան, որտեղ վերջիններս լրացնելով մեկը մյուսի գործողությունները՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա․Կ․-ի մարմնի տարբեր մասերին և հայհոյանքներ հնչեցրել։

Այնուհետև, հետագայում իրենց գործողությունները որպես հանգիստ խոսակցություն ներկայացնելու նպատակով՝ Ա․Հ․-ն նաև դաստիարակչական բնույթի խոսակցություն է ունեցել Ա․Կ․-ի հետ, որի ընթացքում պարտադրել է նրան ներողություն խնդրել Է․Հ․-ից։ Վերոգրյալ գործողությունների հետևանքով, Ա.Կ.-ին պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նախաքննությունից մանրամասներ է հայտնել Քննչական կոմիտեն։

Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), իսկ մեկ անձի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում