Տնտեսություն

ՀՀ վարչապետը հանդիպել է գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը հանդիպել է գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ:

Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի գլխավոր տնօրեն Միքայել Հարմսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ և այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ծանոթանալու առկա հնարավորություններին և հեռանկարներին:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ` հավելելով, որ վերջին շրջանում արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալների դրական դինամիկա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման նպատակով իրականացվող բարեփոխումներին, տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում բացվող հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև գործարարներին հետաքրքրող տարբեր հարցերի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում