Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը կարող է օրինակ ծառայել այլ տարածաշրջանների համար. Մերց

3 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը համարում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը կարող է օրինակ ծառայել աշխարհի այլ տարածաշրջանների համար ևս։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլերը նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բեռլինում կայացած համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Հայաստանի  Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին Գերմանիայի ուղիղ ներգրավվածության հնարավորության վերաբերյալ հարցին։

Կանցլերի խոսքով՝ Գերմանիան մեծ ուշադրությամբ հետևում է գործընթացին։

«Համաձայն ենք այն հարցում, որ մեծ շանս կա Հայաստանի և Ադրբեջանի համար։ Դա համատեղ դիվանագիտական և այլ ջանքեր ու փոխադարձաբար մյուսների շահերը հաշվի առնել է պահանջում։ Կարող ենք համատեղ առաջ տանել խաղաղության գործընթացը։ Կարծում եմ՝ այս օրինակը կարող է ընդօրինակվել աշխարհի այլ տարածաշրջաններում ևս։ Այսպիսով, կարծում եմ, բացվել է ճանապարհը դեպի Եվրոպա, և շատ տարբեր ձևերով կարելի է համագործակցությունը խորացնել»,-ասաց Մերցը։

Ըստ նրա՝ այդ քայլերից մեկն արվում է այսօր, ավելի շատ քայլեր կհաջորդեն ապագայում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ Հայաստանը բավականին երկար ժամանակ Ադրբեջանի հետ աշխատում է երկկողմ ձևաչափով։«Բայց այս ընթացքում նաև Գերմանիան, ԵՄ-ն աջակցություն են ցուցաբերել խաղաղության գործընթացին։ Եվ այդ աջակցությունն արտահայտվել է կոնկրետ գործողություններով»,-ասաց վարչապետը​։

Ըստ նրա՝ ԵՄ-ի, Գերմանիայի դերը չպետք է թերագնահատել վաշինգտոնյան համաձայնությունների, առկա դրական ֆոնի և այլ պրոցեսների հարցում։

Փաշինյանը կարծում է, որ նախորդող ժամանակաշրջանում ևս շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել և որոշումներ են կայացվել, որոնք ստեղծել են որոշակի տարածք, այդ թվում՝ Հայաստանի համար խաղաղության օրակարգի առաջմղման ուուղղությամբ գործելու առումով։ Վարչապետն այս համատեքստում ընդգծեց ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով։ Այդ որոշումը, ըստ վարչապետի, շատ կարևոր դերակատարում է ունեցել խաղաղության հետագա գործընթացի և խաղաղության օրակարգի ճանապարհով ավելի ու ավելի վստահ քայլելու Հայաստանի դիրքորոշման համար։

Հայերեն العربية English Русский 中文

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը