ԲՏԱ նախարարն AMD-ի ներկայացուցիչներին ծանոթացրել է տեխնոլոգիական ոլորտում իրականացվող ծրագրերին

2 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է «ԷՅ ԷՄ ԴԻ» (AMD) ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերության կորպորատիվ փոխնախագահ Դեն Գիբոնսի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և AMD-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Րաֆֆի Քասսարջյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունը հայտնում է, որ, ողջունելով հյուրերին, Հայրապետյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտում իրականացվող ծրագրերը, կարևորել AMD-ի դերը և ընդլայնվող ներկայությունը Հայաստանում։

Նախարարը ներկայացրել է նաև տեխնոլոգիական ոլորտի ներդրումային նախաձեռնությունները, որի շրջանակում քննարկվել են AMD-ի նորարարական ծրագրերն ու հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ 

Դեն Գիբոնսն իր հերթին ներկայացրել է AMD-ի գործունեության հիմնական ուղղությունները և Հայաստանում ընթացող ծրագրերի ընթացքը՝ ընդգծելով ընկերության հետաքրքրվածությունը ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցման, առաջադեմ տեխնոլոգիաներին հասանելիության վերաբերյալ մի շարք հարցեր։ Ուշադրություն է դարձվել համալսարանական և ակադեմիական գործընկերության զարգացմանը։ Կարևորվել են համատեղ կրթական ծրագրերի և հետազոտական նախաձեռնությունների հնարավորությունները, լաբորատոր հզորությունների աջակցման մեխանիզմները և մասնագիտական տաղանդների զարգացման ուղիները։ Այս համատեքստում ընդգծվել են այն ռազմավարական հմտությունները, որոնք կարևոր են AMD Armenia-ի հետագա զարգացման և առաջատար տեխնոլոգիական լուծումների՝ ներառյալ արհեստական բանականության և առաջադեմ սարքավորումների ներդրման համար։

Հանդիպման ավարտին կողմերը հստակեցրել են համագործակցության հաջորդ քայլերը` ամփոփելով առաջիկա գործողությունների առաջնահերթությունները։

 

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ