Գեղարքունիքի պարեկները վարորդի մոտ հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի  պարեկային ծառայողները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին   «Նիսան» մակնիշի  ավտոմեքենայի վարորդի մոտ հայտնաբերել են  ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում են  ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդը գրպանից փաթեթներ է նետել։ Նա ձերբակալվել է։

Գերատեսչությունից նշում են, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ 34-ամյա վարորդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով գլանակ, ինչպես նաև ոտքին ամրացված է եղել վարչական հսկողության սարք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, սպիտակ գույնի բյուրեղանման, բուսական և մուգ գույնի փոշենման զանգվածներով փաթեթներ ու 11 դեղահաբ:

Կողբ գյուղի 34-ամյա բնակիչը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն։

Հայերեն

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար