Գեղարքունիքի պարեկները վարորդի մոտ հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի պարեկային ծառայողները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդը գրպանից փաթեթներ է նետել։ Նա ձերբակալվել է։
Գերատեսչությունից նշում են, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ 34-ամյա վարորդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով գլանակ, ինչպես նաև ոտքին ամրացված է եղել վարչական հսկողության սարք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, սպիտակ գույնի բյուրեղանման, բուսական և մուգ գույնի փոշենման զանգվածներով փաթեթներ ու 11 դեղահաբ:
Կողբ գյուղի 34-ամյա բնակիչը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն։