Պետության նպատակն է խթանել, որ բոլոր գործատուները գրանցեն իրենց աշխատողներին. ԱՍՀ նախարարություն

3 րոպեի ընթերցում

Պետության նպատակն է խթանել, որ բոլոր գործատուները գրանցեն իրենց աշխատողներին և ապահովեն օրինական աշխատանքային հարաբերություններ։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հերքելով մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ Կառավարությունը պատրաստվում է գործատուներին բաժանել «բարեխիղճ» և «անբարեխիղճ» խմբերի՝ քաղաքական նպատակներով։ 

«Մի շարք լրատվամիջոցներով տարածվել են «Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ» և «Հայաստանում գործատուներին կբաժանեն «բարեխիղճ» և «ոչ բարեխիղճ» խմբերի. ի՞նչ է դա ենթադրում» վերնագրով հրապարակումներ, որոնցում նշվում է, թե Կառավարությունը պատրաստվում է գործատուներին բաժանել «բարեխիղճ» և «անբարեխիղճ» խմբերի՝ քաղաքական նպատակներով։ 

Նշվում է, թե իբր՝ իշխանությունները «յուրային» ընկերություններին ներկայացնելու են որպես բարեխիղճ, իսկ ընդդիմախոսների ձեռնարկությունները դասակարգվելու են որպես անբարեխիղճ, նաև այն, որ գործընթացը օգտագործվելու է ընդդիմադիր ԶԼՄ-ներին ֆինանսավորող կամ գովազդ պատվիրող ընկերությունների դեմ։

Ի պատասխան վերոնշյալ հրապարակումների՝ հայտնում ենք, որ այս հրապարակումները հորինվածք են և ոչ մի կապ չունեն իրականության հետ։

Պետության նպատակը շատ պարզ է՝ խթանել, որ բոլոր գործատուները գրանցեն իրենց աշխատողներին և ապահովեն օրինական աշխատանքային հարաբերություններ։ Սա որևէ քաղաքական ենթատեքստ չունի․ խոսքը աշխատանքի իրավունքի պաշտպանության մասին է, որը միտված է աշխատողների սոցիալական երաշխիքների ապահովմանը»,– ասված է հերքման տեքստում։ 

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտում պետության այս մոտեցումը համահունչ է բազմաթիվ երկրների փորձին, որտեղ պետական ծրագրերն ու միջամտություններն օգնել են նվազեցնել ոչ ֆորմալ զբաղվածությունը։

«Օրինակ՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ոչ ֆորմալ զբաղվածության միջին մակարդակը մոտ 11.9% է, Վրաստանում վերջին տարիներին այն նվազել է 31.7%-ից մինչև 27.6%։ Հայաստանում, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2024 թ․ ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը կազմել է 35.3%, ինչը հստակ ցույց է տալիս, որ ոլորտում բարեփոխումների անհրաժեշտություն կա։

Հետևաբար, ոլորտում պետության կողմից նախատեսվող քայլերն ուղղված են բացառապես այս խնդիրը լուծելուն և աշխատողների իրավունքները պաշտպանելուն»,– եզրափակվում է ԱՍՀ նախարարության հաղորդագրությունը։

Հայերեն

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ