Մարզեր

Լուսակունքում խմելու ջրատար ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Լուսակունքում խմելու ջրատար ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում խմելու ջրատարի արտաքին և ներքին ցանց է կառուցվում։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Լուսակունքի խմելու ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 116 միլիոն 275 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցի կառուցում՝ 450 գծամետր ընդհանուր երկարությամբ, պոլիէթիլենային խողովակներով։

Դեռևս օգոստոսին սկսված շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Արտ Պլաս» ՍՊԸ-ն,  կատարվել են շուրջ 75 տոկոսով։ Շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել 2025 թվականի ընթացքում։

Ծրագրի շահառու են հանդիսանում Լուսակունք գյուղի բոլոր տնտեսությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում