Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ փորձում է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորել մարդասիրական նկատառումներից ելնելով

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ փորձում է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորել մարդասիրական նկատառումներից ելնելով

Հիմնական դրդապատճառը, որով Միացյալ Նահանգներն առաջնորդվում է ուկրաինական ճգնաժամը կարգավորելու փորձերում, մարդկային կորուստները կանխելու ցանկությունն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ի՞նչ ենք մենք անում։ Մենք ժամանակ ենք ծախսում՝ ելնելով մարդասիրական նկատառումներից։ Մենք ցանկանում ենք տեսնել, թե կարո՞ղ ենք դադարեցնել սպանությունները, մարդկային կորուստները»,-ասել է Թրամփը։

Միացյալ Նահանգների առաջնորդի խոսքով՝ շատ մարդիկ են սպանվում, և ինքը ցանկանում է, որ դա դադարեցվի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում