Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաների ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը Լիբանանի Նաբատիե նահանգի Ադաիսսա գյուղում պայթեցրել են գլխավոր ճանապարհի վրա գտնվող մի տուն։ Բացի այդ իսրայելական ուժերն ավիահարվածներով թիրախավորել են նահանգի Ազզա և Ռումին Արկի գյուղերի միջև ընկած տարածքները, Ջբաա գյուղի ծայրամասային հատվածները և Ջաբալ Սաֆի բարձունքները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Իսրայելական ուժերի թիրախում են հայտնվել նաև Լիբանանի հարավային Իկլիմ ալ-Թուֆֆահ և Սաֆի շրջանները։ 

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային մի քանի շրջաններում «Հեզբոլլահ» կազմակերպությանը պատկանող ենթակառուցվածքներին։

Հաղորդագրության համաձայն՝ բանակը հարվածել է «Հեզբոլլահի» վարժանքների և դասընթացների անցկացման վայրին, ինչպես նաև նրան պատկանող ռազմական կառույցներին և մեկնարկային կայանին։

«Թիրախները, որոնց հարվածներ են հասցվել, ինչպես նաև  Իսրայելի Պետության դեմ հարձակումների նախապատրաստման համար ռազմական վարժանքներն Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի խախտում և սպառնալիք են Իսրայելի Պետության համար»,- նշվել է հաղորդագրության մեջ։  

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։ Հարձակումների հետևանքով զոհվել է 309 և վիրվավորվել ևս 598 Լիբանանի քաղաքացի։ 

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։ 

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով